Բաժիններ՝

ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացնելու է մեկ միլիարդ դոլարի ֆինանսական երաշխիք

Lenta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացնելու է մեկ միլիարդ դոլարի ֆինանսական երաշխիք: Այս մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գրել է իր ֆեյսբուքյան էջում: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից ընդլայնվելու է անվտանգության ապահովման հարցում Ուկրաինային օգնելը.

«ԱՄՆ-ի նախագահը վստահեցրել է, որ մենք ունենք ոչ միայն հավատարիմ անձնական ընկեր, այլև` ընկեր ԱՄՆ-ի ժողովրդի տեսքով: Ամերիկան ներկայումս Ուկրաինայի ժողովրդի հետ է»:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Պորոշենկոյի ամերիկյան այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինային 53 միլիոն դոլար հատկացնելու մասին, որոնցից 46 միլիոն դոլարն ուղղվելու է երկրի զինված ուժերի աջակցմանն ու անվտանգության ապահովմանը: Մնացյալ 7 միլիոն դոլարը կհատկացվի հումանիտար կազմակերպություններին` օգնելու համար Դոնբասի հակամարտության հետևանքով տուժածներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930