
Ռուսաստանի արևելքում մեկնարկել են «Արևելք-2014» մասշտաբային զորավարժությունները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արևելքում մեկնարկել են «Արևելք-2014» ռազմավարական-հրամանատարական զորավարժությունները, որոնց մասնակցում է մոտ 100.000 զինծառայող: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Զորավարժություններն անցկացվում են Արևելյան ռազմական օկրուգի տարածքում` ավելի քան 20 ցամաքային, ծովային ու ավիացիոն զորավարժարաններում: Զորավարժությունները տևելու են մինչև սեպտեմբերի 25-ը: Դրանցում ներգրավված է մինչև 1500 տանկ, 120 ինքնաթիռ, 5000 միավոր սպառազինություն, ռազմական ու հատուկ տեխնիկա, ինչպես նաև մինչև 70 նավ:
Զորավարժությունների մասնակիցները կմշակեն Սախալինի, Կամչատկայի, Չուկոտկայի, Պրիմորիեի Հարավային մասի ծովափերն ու զորավարժարանները պաշտպանելու եղանակներ: