Բաժիններ՝

ԱՄՆ կոնգրեսը հավանության է արժանացրել սիրիական ընդդիմությանը զինելու պլանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ կոնգրեսի երկու պալատները հավանության են արժանացրել «Իսլամական պետություն» շարժման դեմ պայքարում սիրիացի ապստամբներին օգնելու պլանը: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Սենատում քվեարկությունից հետո:

Նրա խոսքերով` պլանը նախատեսում է սիրիական չափավոր ընդդիմության համար սպառազինության տրամադրում ու վարժանքների անցկացում: Օբաման ընդգծել է, որ այդ պլանին ցուցաբերված հզոր աջակցությունը վկայում է, որ ԱՄՆ-ի քաղաքացիները միասնական են «Իսլամական պետության» դեմ դիմակայությունում.

«Ավելի քան 40 երկիր` ներառյալ Արաբական աշխարհը, այժմ առաջարկել են իրենց օգնությունն այդ կոալիցիայի շրջանակներում»: Սեպտեմբերի 17-ին սիրիական չափավոր ընդդիմությանն աջակցելու պլանը հավանության էր արժանացրել Ներկայացուցիչների պալատը:

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել էին, որ հավանության արժանանալու դեպքում պլանի իրագործումը կսկսվի 2015 թվականից: Ակնկալվում է, որ այդ վարժանքները կառնչվեն 5000 մարդու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս