Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն տենդագին փնտրում է իր գոյատևման իմաստ՝ ՌԴ-ը ներկայացնելով որպես սպառնալիք. Լավրով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն տենդագին փնտրում է իր գոյատևման իմաստ՝ Մոսկվան ներկայացնելով որպես սպառնալիք.

«Հիշում եմ, թե ինչպես 10 տարի առաջ ընդլայնեցին ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ը՝ հապճեպ այնտեղ ընդունելով ոչ միայն Տնտեսական փոխօգնության խորհրդի ու Վարշավյան պայմանագրի նախկին անդամներ արևելաեվրոպական երկրներին, այլև՝ մերձբալթյան երեք երկրներին: ԵՄ-ը դնում ենք մի կողմ, դա տնտեսություն է:

Իսկ ՆԱՏՕ-ի բլոկը մեր խորին համոզմամբ կորցրել է իր գոյության իմաստը և տենդագին փնտրում է այն: Աֆղանստանից հետո պարզ դարձավ, որ այդ թեման այլևս չի համախմբում դաշինքին, և Բրյուսելում ուրախությամբ նետվեցին խաղարկելու ռուսական խաղաքարտը՝ որոշելով նրան ներկայացնել որպես սպառնալիք:

Այժմ թեժացնում են այդ գաղափարը, այդ թվում նաև Նյուպորտում ոչ վաղ անցյալում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, թեև հենց այդ օրերին Ռուսաստանի ջանքերի շնորհիվ ուրվագծվեցին ուկրաինական ճգնաժամից դուրս գալու հեռանկարները:

Ռուսաստանը քանիցս հարցրել է արևմտյան գործընկերներին, թե արդյոք անհրաժեշտ է եղե՞լ ՆԱՏՕ-ի ընդլայնումը, միգուցե ավելի լավ կլիներ մտածել ԵԱՀԿ-ի կատեգորիաների մասին՝ բոլորի համար հավասար ու անբաժանելի անվտանգությամբ:

Մեզ ասացին, որ մերձբալթյան երկրների մոտ վախ է տիրում ԽՍՀՄ-ի կազմում գտնվելուց հետո, և եթե նրանց ընդունենք ՆԱՏՕ, ապա նրանք կհանգստանան, և ձեր հարաբերությունները կլինեն անամպ: Եվ ի՞նչ եղավ հետո: Մերձբալթիկայի վրա բացվեց դաշինքի անձրևանոցը, սակայն մի՞թե այնտեղ ձերբազատվեցին ուրվականային վախից:

Ընդհակառակը, այժմ մերձբալթյան հանրապետությունները Լեհաստանի հետ միասին ՆԱՏՕ-ին ընդհանրապես խնդրում են ՀՀՊ-ի համակարգն ուղղել Ռուսաստանի վրա: Ո՞վ է առողջ դատողությամբ այսօր խորհում Եվրոպա մեր ներխուժման մասին: Դա բացառված է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս