Թուրքիան որոշել է միայն պասսիվ աջակցություն ցուցաբերել «Իսլամական պետության» դեմ պայքարին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում բարձրաստիճան զինվորականների ու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացվել է անվտանգության հարցերով գագաթաժողով, որը նախագահել է երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Այն տևել է մոտ երեք ժամ:

Գագաթաժողովում քննարկվել է Իրաքում ու Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում կոալիցիա ձևավորելու և մասշտաբային գործողություն սկսելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկը:

«Իսլամական պետության» զինյալներին օդից պետք է հարվածի ԱՄՆ-ի օդուժը, իսկ ցամաքից՝ Իրաքի բանակը, Փեշմերգայի ուժերը (քրդեր) և սիրիական չափավոր ընդդիմության ուժերը: Ակնկալվում էր, որ այդ ամենի հետ մեկտեղ ռազմական էական դեր պետք է խաղար նաև Իրաքին ու Սիրիային սահմանակից Թուրքիան:

Սակայն Թուրքիայում անցկացված անվտանագության գագաթաժողովի արդյունքներով որոշվել է հեռու մնալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կոալիցիայի մեջ մետնելուց, չաջակցել խմբավորման դեմ ցամաքային գործողությանը և փոխարենը նրան ցուցաբերել միայն պասսիվ աջակցություն: Որպես դրա պատճառաբանություն՝ նշվել է զինյալների մոտ պատանդ պահվող թուրք 49 դիվանագետները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930