Բաժիններ՝

Ֆրանսիայի դեսպանատունը խոչընդոտում է 3-ամյա Իգորին իրենց երկրում բուժվել

asparez.am-ը գրում է. 3-ամյա Իգորին Ֆրանսիայում շտապ վիրահատություն է անհրաժեշտ, սակայն ՀՀ Ֆրանսիայի դեսպանատունը թույլ չի տալիս, որ երեխայի 2 ծնողները նրա հետ մեկնեն: Սեպտեմբերի 26-ին Իգորը, նախնական պայմանավորվածության համաձայն, արդեն պետք է Ֆրանսիայում լինի, որպեսզի հոկտեմբերի 3-ին վիրահատության ենթարկվի: Տղայի հոր՝ Ռոման Զաքիյանի խոսքով՝ երեխայի համար ամեն մի օրն է վճռական, առանց այն էլ ուշացրել են, ու հիմա միայն ծնողներից մեկին մեկնելու թույլտվություն տալը վիճակն ավելի է բարդացնում:

-Անցած անգամ, երբ մեկնել էինք բուժման, երեխան շատ վատ էր, տաքությունը բարձրացել էր, բերանից փրփուր էր եկել, շունչը կտրվում էր, չէի կարող մենակ ոչինչ անել, մի շաբաթ շուտ վերադարձա,- պատմում է Ռ.Զաքիյանը:

Երեխայի մոտ ախտորոշել են աչքի խնձորակի սուբատրոֆիա հիվանդությունը, որի հետեւանքով աչքն աստիճանաբար փոքրանում ու քայքայվում է: Տղան ժամանակից շուտ է ծնվել՝ 6 ամսականում, որից հետո մեկ ամիս անց վիրահատվել է Երեւանում.

«Վիրահատությունից հետո ասացին՝լավ է, նորմալ է, բայց փաստն այն է, որ երեխայի աչքը չի աճում, չի տեսնում ու նորմալ չի քայլում, մի աչքն է տեսնում, դա էլ կարճատես է»:

Երեխան բուժզզնում է անցել նաեւ Մոսկվայի կլինիկաներից մեկում, ուր եւ խորհուրդ են տվել բուժման համար Եվրոպա մեկնել.«Այդ չտեսնող աչքը Ֆրանսիայում պրոտեզավորելու են, մյուսը աչքը՝ բուժելու: Ֆրանսիայում հանձն են առել՝ հնարավորության սահմաններում, ամեն ինչ անել երեխային օգնելու համար: Ամբողջությամբ չէ, բայց խոստացել են, որ երեխան որոշ չափով կտեսնի»:

Ռոմանը որդու հետ Ֆրանսիայից ապրիլին է վերադարձել: Այդ ժամանակ էլ մեծ դժվարությամբ, 3 անգամ մերժվելուց հետո են միայն կարողացել վիզա ստանալ, այն էլ միայն ծնողներից մեկի համար: Վերադառնալուց հետո անմիջապես սկսել են նախապատրաստվել սեպտեմբերին նորից մեկնելուն.«Ինձանից 3 հոգու տոմսերի ու հյուրանոցի բրոնյա պահանջեցին, բերեցինք, հիվանդանոցում կատարած վճարումների թուղթը պահանջեցին, դիմեցի հիվանդանոցին, մի շաբաթվա ընթացքում այդ թուղթը, մյուս անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի հետ, ներկայացրինք ու բացատրեցինք, որ մենք նորից մեկնելու ենք բուժման: Այդ ամենից հետո դեսպանատանն ինձ ասում են, որ ծնողներից միայն մեկին ենք թողնում»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս