Շներ, որոնց հաջողվել է փրկել
Adme.ru-ն ներկայացրել է մի քանի շների պատմություն, որոնց հաջողվել է փրկել:
1. Ռաստի: Շանը գտել են Մոնրեալի փողոցներում: Նա ահավոր տեսք է ունեցել, դժվար է եղել հավատալ, որ դա շուն է: Խառնված մազերը նրան հնարավորություն չէին տալիս նորմալ տեղաշարժվել:
2. Մայլիին գտել են աղբանոցում: Շունը ծանր վիրավորված է եղել և գրեթե չի կարողացել շարժվել:
3. Կենզին իր տերերի անփույթ վերաբերմունքի զոհ էր դարձել: Նրան հնարավոր եղավ փրկել՝ ցույց տալով, թե ինչպես կարող է շանը փոխել խնամքն ու սերը:
4. Էլեն անունով շանը խնամքի է վերցրել հատուկ մասնագիտացված կենտրոններից մեկը, որը նրան ազատել է նաև մի քանի կիլոգրամ ավելացած մազածածկույթից:
5. Դոլի անունով շանը հայտնաբերել է մի կին Լոս Անջելեսի փողոցներից մեկում:
6. Տեո անունով այս շանը նրա տերն անօգնական է թողել: Շուրջ մեկ տարի նա ապրել է փողոցում:
7. Բետի անունով շանը փողոցում միայնակ են թողել նրա տերերը: Նա շատ վատ տեսք է ունեցել:
8. Վուդի անունով շունը փողոցում է մնացել այն բանից հետո, երբ նրա տերը մահացել է: Մի քանի ամիս նա թաքնվել է բոլորից և որևէ մեկին թույլ չի տվել մոտենալ իրեն: Արդյունքում՝ նրա մի աչքը կուրացել է, բայց հաջողվել է փրկել նրա կյանքը:
9. Թրեյսին իր անտարբեր տերերի զոհն էր դարձել: Սակայն անցորդներից մեկը նկատել էր նրան և տարել մասնագիտացված վայր:
10. Երբ Ալանին շների համար նախատեսված վայր են տեղափոխել, նա ընդհանրապես նման չի եղել շան:
11. Բու անունով շանն անցորդները ճանապարհի կողնակից տեղափոխել էին հատուկ տարածք:
12. Իգգի անունով շանը գտել էին Մեքսիկայի փողոցներում: Նա վարակված է եղել հիվանդությամբ, որի արդյունքում կորցրել է մի աչքը:
13. Վիտա անունով այս շանը գտել են հյուծված վիճակում:
14. Կեդր անունով այս շունն այժմ նման չէ նրան, ինչ գտել էին փողոցներից մեկում:
15. Նկարում կարող եք տեսնել՝ ինչ տեսք է ունեցել Օլիվիան, երբ նոր տերերը վերցրել են նրան:
16. Մասնագիտացված վայր տեղափոխվելուց առաջ սպիտակ այս շունն ամբողջությամբ սև է եղել: