168.am-ը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվել էր, թե ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննված Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի կարգավիճակն արդյոք փոխվե՞լ է, թե՞ ոչ: ՀՔԾ-ից հետաքրքրվել էինք նաև՝ արդյոք քրեական գործի շրջանակներում կա՞ն որպես մեղադրյալ և որպես տուժող ներգրավված անձինք:
Ոստիկանությունից տեղեկացրին, որ Բողոս Աղոյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, ձեռնարկված միջոցառումներով պարզվել է քաղաքացու ինքնությունը, ումից բացատրություն է վերցվել և նրան բաց են թողել: Այս պահի դրությամբ ոստիկանության Թալինի բաժնում հետաքննություն է կատարվում: Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ ոստիկանության իրավաբանական վարչության պետը երեկ ընդունել է Բողոս Աղոյանին:
Պարզվում է՝ ղրիմյան Ղ-Տելեկոմի 100%-անոց սեփականատերը Հայաստանում գրանցված բաժնետիրական ընկերություն է։