Բաժիններ՝

Արցախի վարչապետը գիշերն անց է կացնելու մարտական դիրքում. razm.info

Արցախի վարչապետ Արա Հարությունյանը օգոստոսի 4-ին, այցելել է մի քանի մարտական դիրք և այնտեղ հանդիպել կամավորական ջոկատներին: Տրամադրությունը սահմանին թե՛ զինծառայողների, թե՛ կամավորների մոտ ավելի քան մարտական է: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրեց Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: Ըստ մամուլի քարտուղարի` այցի ընթացքում սահմանին կրակոցներ չեն հնչել, իրավիճակը հանգիստ է եղել:

«Վարչապետը ողջունել է կամավորների որոշումը, որ նրանք պատրաստակամ ու կամավոր այսօր կանգնել են զինծառայողների կողքին: Զինծառայողների համար դա շատ մեծ բան է, քանի որ փորձառուներն իրենց հետ նույն դիրքում կրում են նույն վտանգը»,- շեշտեց Արտակ Բեգլարյանը: Արա Հարությունյանն օրվա ընթացքում շրջել է մի քանի մարտական դիրքերում, իսկ գիշերը զինծառայողների հետ մարտական հերթապահություն է իրականացնելու մարտական հենակետերից մեկում:

«Զինծառայողները ոգևորվել էին, որ ղեկավարությունը գալիս և հատկապես գիշերն է իրենց հետ անցկացնում, քանի որ հիմնական միջադեպերը կատարվում են հենց գիշերային պայմաններում»,- եզրափակեց մամուլի քարտուղարը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս