Գազար` հակացուցումներ և խորհուրդներ
- Գազարի հյութի չարաշահումը կարող է առաջացնել գլխացավ, քնկոտություն, ընդհանուր թուլություն, սրտխառնոց։
- Գազարը և դրանից ստացված հյութը հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնությամբ ուղղորդվող ստամոքսի բորբոքման, խոցի, կոլիտի, լուծի դեպքում։
- Պետք է զգուշանան շաքարային դիաբետ և պանկրեատիտ ունեցող հիվանդները։
- Շատ վտանգավոր է գազարի հյութով նիհարեցնող սննդակարգը, եթե այն տևում է 2-4 օրից ավելի, քանի որ լրջորեն ծանրաբեռնում է լյարդը։
- Խորհուրդ։ Գազարի հյութը լավ է յուրացվում խնձորի հյութի հետ համատեղ։
- Խառնեք գազարի հյութ և սառը կաթ (1:1)։ Խմեք 100-ական մլ` օրը 1-2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Կոկտեյլը նպաստում է տեսողության լավացմանը և ունի բարերար ազդեցություն մաշկի վրա։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: