Բաժիններ՝

«Արմենտել» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագները նվազեցվել են

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2014 թվականի հուլիսի 29-ին կայացած նիստում քննարկվել է «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող սակագնային կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության որոշ ծառայությունների սակագների վերանայման մասին հարցը։ Մասնավորապես, քննարկելով նշված հարցը, հանձնաժողովը որոշել է`

– ՀՀ տարածքում միջքաղաքային զանգերի և դեպի ԼՂՀ ամրակցված ցանց զանգերի՝ ֆիզիկական անձանց համար գործող սակագների՝ 20 դրամ/րոպե (ցերեկային) և 14 դրամ/րոպե (գիշերային) և իրավաբանական անձանց համար գործող 24 դրամ/րոպե (ցերեկային) և 16,8 դրամ/րոպե (գիշերային) սակագների փոխարեն, սահմանել 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն):

– բաժանորդավճարի դիմաց տրամադրվող անվճար րոպեների չափաքանակները 2015 թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառել նաև միջքաղաքային զանգերի նկատմամբ,

– տեղական զանգերի համար 1601-րդ րոպեից սկսած գործող՝ 9 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն) սակագնի փոխարեն, սահմանել 5 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ-ն):

Ընդունված որոշումներն ուժի մեջ կմտնեն 2014 թվականի սեպտեմբերի 1-ից։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս