
ՌԴ-ի ինքնիշխանության գրավականն այն է, որ նա չի մտնում որևէ դաշինքի մեջ. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Անվտանգության դաշնային խորհրդի նիստին, որում քննարկվել է Ռուսաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման հարցը:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ինքնիշխանության գրավականը զգալիորեն կայանում է նրանում, որ նա չի մտնում որևէ դաշինքի մեջ. «Փառք աստծու, Ռուսաստանը չի մտնում որևէ դաշինքի մեջ, դա նույնպես զգալիորեն մեծացնում է մեր ինքնիշխանության գրավականը:
Յուրաքանչյուր երկիր, ով մտնում է դաշինքների մեջ, անմիջապես տալիս է իր ինքնիշխանության մի մասը, և միշտ չէ, որ դա արտացոլում է այս կամ այն երկրի ազգային շահերը, սակայն դա նրանց ինքնիշխան որոշումն է:
Ռուսաստանի հանդեպ գնալով ավելի շատ է հնչում վերջնագրերի ու պատժամիջոցների լեզուն, սակայն մենք ելնում ենք նրանից, որ խնդիրը պետք է լուծել երկխոսության միջոցով:
Հուսով ենք, որ հաշվի կառնվեն մեր ազգային օրինական շահերը, իսկ վիճելի շահերը, որոնք մշտապես կան, պետք է լուծվեն բացառապես դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով:
Ոչ ոք չպետք է միջամտի մեր գործերին: Հաջողության չեն հասնի երկրի ներսում հակասություններ առաջացնելու ճանապարհով Ռուսաստանն ապակայունացնելու փորձերը»: