Ավելի քան 180 ներգաղթյալ է զոհվել Միջերկրական ծովով Իտալիա հասնելու փորձի ժամանակ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավելի քան 180 ներգաղթյալ է զոհվել Իտալիայի ափերն ապօրինաբար հասնելու փորձ կատարելիս: Միջադեպը գրանցվել է հուլիսի 19-ին, իտալական Լմպեդուզու կղզու ափից 65 մղոն հեռավորության վրա:
Ընդհանուր առմամբ, նավի վրա գտնվել է մոտ 400 մարդ: Նավի վրա հայտնաբերվել էր 29 դիակ: Սակայն կիրակի երեկոյան իտալական Մեսսինա բերված ապօրինի ներգաղթյալները պատմել են, որ նավի վրա զոհվել է ոչ թե 29, այլ՝ 180 մարդ:
Սիցիլիական ոստիկանությունը կալանավորել է Մարոկկոյի երեք քաղաքացու, որոնք կազմակերպել են «մահվան երթը» և փորձել են փախստականների ամբոխում թաքնվել իրավապահ մարմինների ներկայացուցիչներից:
Իտալիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ այս տարի Ապենինյան թերակղզի է ժամանել մոտ 85.000 ներգաղթյալ, որոնց մեծ մասը բաժին է ընկել Էրիթրեային՝ 22.000 մարդ, և Սիրիային՝ 15.000 մարդ: