Բաժիններ՝

Ուկրաինայից մոտ 144.000 փախստական դիմել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությանը. Մեդվեդև

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մասնակցել է Ռուսաստանում ուկրաինացի փախստականների խնդիրներին առնչվող հատուկ խորհրդաժողովի:

Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայից մոտ 144.000 փախստական դիմել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությանը՝ ստանալու համար աշխատանքի հետ կապ չունեցող կարգավիճակ. «Ավելի վաղ մեզ մոտ դարձյալ ժամանել են Ուկրաինայի՝ մեծ թվով քաղաքացիներ, սակայն այս 144.000-ը նրանք են, ովքեր դիմել են աշխատանքի հետ չկապված կարգավիճակի համար»:

Մեդվեդևի խոսքերով՝ ներկա դրությամբ Ուկրաինայի՝ ավելի քան 38.000 քաղաքացի ձևակերպում են իրենց փաստաթղթերը՝ Ռուսաստանի տարածքում ժամանակավոր ապաստան ստանալու համար: Մեդվեդևը հավելել է, որ Ռուսաստանի կառավարությունը 4 միլիարդ և 940 միլիոն դոլար է հատկացրել ուկրաինացի փախստականների խնդիրների լուծման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031