Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն Ռուսաստանի ու Կատարի ընտրության շուրջ հետաքննության արդյունքները կհրապարակի սեպտեմբերին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ն որոշել է հետաձգել 2018 և 2022 թվականներին անցկացվելիք Աշխարհի առաջնության ընտրությունների շուրջ հետաքննության արդյունքների հրապարակումը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2018 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանում, իսկ 2022 թվականին՝ Կատարում:

ՖԻՖԱ-ի տարածած պաշտոնական հայտարարությունում նշված է, որ իրենք պլանավորում են իրենց հաշվետվությունը դատական մարմնին ներկայացնել սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Հետաքննության պատճառ են դարձել բազմաթիվ այն լուրերը, թե Ռուսաստանի ու Կատարի ընտրության հարցում ծանրակշիռ դեր է խաղացել կաշառքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031