 
                        Պուտինն աղմկահարույց օրենք է ստորագրել
 
                                    Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն օտար ինտերնետային բոլոր ընկերություններին, որոնք վաճառք են իրականացնում Ռուսաստանում, պարտավորեցնում է ռուսաստանցիների անձնական տվյալները պահպանել միայն երկրի տարածքում:
Այժմ այդ ընկերությունները ռուսաստանցիների անձնական տվյալները հավաքելիս, այդ թվում նաև ինտերնետի միջոցով, պարտավոր են դրանք պահպանել Ռուսաստանի տարածքներում գտնվող տվյալների բազաներում:
Դա նշանակում է, որ օտար ինտերնետային ընկերությունները, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը կամ Booking.com-ը պետք է սեփական ներկայացուցչությունները բացեն Ռուսաստանում, որպեսզի հնարավորություն ստանան պահպանելու ռուսաստանցիներին առնչվող անձնական տեղեկատվությունը:
Լրատվամիջոցն ընդգծում է, որ նոր օրենքի ընդունման հետևանքներից մեկը կարող է լինել այն, որ ոչ միայն անհնար կդառնա ինտերնետի միջոցով տոմսեր և հյուրանոցային համարներ ամրագրելը, այլև՝ օտար ավիաընկերությունների ծառայություններից օգտվելը:
Բացի այդ, օգտատերերը կարող են զրկվել անգամ ռուսական ավիաընկերությունների չվերթների համար տոմսեր ամրագրելու հնարավորությունից, քանի որ ռուսական փոխադրողներն օգտագործում են տոմսերի ամրագրման օտար համակարգ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        