Բաժիններ՝

ԵՄ-ն ընդլայնել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը ևս 3 մարդու և 9 ձեռնարկության ներառել է Սիրիայի դեմ պատժամիջոցների իր ցուցակում՝ սառեցնելով նրանց ակտիվներն ու արգելելով մուտք գործել ԵՄ-ի երկրներ: Այս մասին նշված է Եվրախորհրդի կոմյունիկեում:

Դրանում նշված է, որ ԵՄ-ի երկրները սիրիական վարչակարգի դեմ սահմանափակիչ միջոցները խստացնելիս հաշվի են առել Սիրիայում տիրող իրավիճակի լրջությունը: Նրանք կարծում են, որ պատժամիջոցների տակ ընկած նոր անձինք ու ձեռնարկությունները մասնակից են քաղաքացիական բնակչության բռնի ճնշմանը կամ էլ աջակցում են վարչակարգին:

Պատաժամիջոցների տակ ընկածների անունները կհրապարակվեն վաղը՝ ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում: Ավելի վաղ ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել 12 սիրիացի նախարարի նկատմամբ՝ կապված մարդու իրավունքների խախտումներին նրանց մասնակից լինելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս