
Ռուսաստանն ավելի քան 40.000 զինծառայող է կենտրոնացրել Ուկրաինայի հետ սահմանին. Պարուբի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ազգային անվտանագության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին խորհրդարանի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին տեղակայել է մոտ 41.000 զինծառայող:
Նրա խոսքերով՝ վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի սահմանի մոտ իրականացվել է ռուսական զորքերի վերախմբավորում և դրանց քանակական ընդլայնում: Պարուբին ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի արևելյան շրջանում զինված դիմակայության էսկալացման քաղաքականությունը:
Պարուբիի խոսքերով՝ սահմանի մոտ կանգնած է 150 տանկ, ավելի քան 1000 միավոր այլ զրահատեխնիկա և 500 միավոր հրետանային համակարգ, և որ դրանք բոլորն էլ կենտրոնացած են Դոնեցկի ուղղությամբ: Պարուբին հավելել է, որ նման իրավիճակ տիրում է նաև ռուս-ուկրաինական սահմանի մյուս հատվածներում: