Բաժիններ՝

Ռուսաստանին երկրորդ «Միստրալի» մատակարարումը հարցականի տակ է. Օլանդ

Islam-Today-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանին «Միստրալ» տիպի երկրորդ ուղղաթիռակրի մատակարարումը հարցականի տակ է: Օլանդը դա շաղկապել է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ.

«Ներկա դրությամբ չեն ընդունվել այնպիսի պատժամիջոցներ, որոնք կարող են կանգնեցնել մատակարարումը: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ երկրորդ «Միստրալը» նույնպես կարող է ուղարկվել: Դա կախված է Ռուսաստանի դիրքորոշումից»:

Ռուսաստանի հետ պայմանագրի խզման դեպքում Ֆրանսիան ստիպված կլինի ավելի քան 1 միլիարդ եվրո վճարել Ռուսաստանին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը սրանից առաջ դժգոհություն է հայտնել, որ Ֆրանսիան պլանավորել է Ռուսաստանին մատակարարել «Միստրալ» ռազմանավերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031