
Forbes-ը հրապարակել է ամենաշատ վճարվող հոլիվուդյան դերասանների տարեկան վարկանիշը

Forbes-ը հրապարակել է ամենաշատ վճարվող հոլիվուդյան դերասանների տարեկան վարկանիշը: Այն երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Ռոբերտ Դաունի-կրտսերը: Ներկայումս դերասանի հիմնական երկամուտները կապված են «Երկաթե մարդը» ֆիլմի նկարահանումների հետ:
Forbes-ի հաշվարկներով՝ 2013 թվականի հունիսից մինչև 2014 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում դերասանը վաստակել է 75 միլիոն դոլար, այնքան, որքան որ նա վաստակել է նախորդ տարի:
Երկրորդ տեղում է դերասան Դուեյն Ջոնսոնը, ով հաշվետու ժամանակահատվածում վաստակել է 52 միլիոն դոլար: Ամենաշատ վճարվող դերասանների լավագույն եռյակը եզրափակում է Բրեդլի Կուպերը՝ 46 միլիոն դոլար: Լեոնարդո դի Կապրիոյի ցուցանիշը կազմել է 37 միլիոն դոլար, իսկ Բեն Աֆլեկինը՝ 35 միլիոն դոլար: Ուիլ Սմիթը 32 միլիոն դոլարով 9-րդ տեղում է:
Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել հետևյալ գործոնները. արտադրման մեջ գտնվող ֆիլմերի համար կանխավճարներ, թողարկված ֆիլմերի վարձույթից վաստակած միջոցներ, գովազդային պայմանագրեր: