Բաժիններ՝

Զինյալները Boeing 777 օդանավի «սև արկղերը» հանձնել են Մալայզիայի փորձագետներին. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչները մալայզիական կործանված Boeing 777 օդանավի «սև արկղերը» տրամադրել են Մալայզիայի փորձագետներին:

«Սև արկղերի» հատկացումն իրականացվել է անցած գիշեր՝ ժամը 1:10-ին, Դոնեցկում: Կողմերի միջև ստորագրվել է «սև արկղերի» հատկացման մասին համապատասխան հուշագիր: Թերթն ընդգծում է, որ Մալայզիայի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ զինյալների ղեկավարներն օդանավի կործանման պատասխանատվությունը դրել են Ուկրաինայի իշխանությունների վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե մալայզիական կործանված օդանավի «սև արկղերը» տարվել են Ռուսաստան: Փորձագետները հայտարարել էին, որ զինյալները կարող են չտրամադրել կործանված օդանավի «սև արկղերը», սակայն միևնույն ժամանակ նրանք չեն կարող փոխարինել դրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031