Բաժիններ՝

Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունների ժամանակ զոհված իսրայելցի զինծառայողների թիվը հասել է 27-ի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելցի երկու զինվոր է զոհվել Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական բանակը:

Դրանով իսկ իսրայելցի զինվորականների կողմից Գազայի հատվածի դեմ իրականացվող «Անխախտ ժայռ» գործողության ժամանակ զոհված իսրայելցի զինծառայողների թիվը հասել է 27-ի: Այդ գործողությունը մեկնարկել է հուլիսի 7-ին: Հուլիսի 20-ի երեկոյան Իսրայելն ընդլայնել է նաև ցամաքային ռազմական գործողությունը:

Հայտարարության համաձայն, ևս երեք իսրայելցի զինվոր գիշերային մարտերի ժամանակ ստացել են ծանր վնասվածքներ: Նախօրեին Իսրայելի հայտնել էր երկու ամերիկացիների զոհվելու մասին, որոնք ծառայում էին Իսրայելի պաշտպանական բանակում: Պաղեստինցիների կորուստները հասնում են մոտ 600-ի, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 3500 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031