Բաժիններ՝

Պուտինի և ողջ Ռուսաստանի համար վրա է հասել ներկայիս ռազմավարությունից հրաժարվելու ժամանակը. Օբամա

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հայտարարել է, որ Ռուսաստանը կբախվի միջազգային հետագա մեկուսացմանը, եթե չփոխի Ուկրաինայի հանդեպ իր դիրքորոշումը.

«Եթե Ռուսաստանը հետագայում նույնպես խախտի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու աջակցի անջատողականներին, ապա նա միայն կշարունակի միջազգային հետագա մեկուսացման ուղին: Եվ այդ դեպքում Ռուսաստանը հարկադրված կլինի իր պահվածքի համար վճարել ավելի ու ավելի մեծ գին:

Ներկայումս նախագահ Պուտինի և ողջ Ռուսաստանի համար վրա է հասել ներկայիս ռազմավարությունից հրաժարվելու և ընդհակառակը՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ զբաղվելու ժամանակը: Այդ որոշումը չպետք է խախտի Ուկրաինայի ինքնիշխանությունը և Ուկրաինայի ժողովրդի՝ ինքնուրուն որոշումներ ընդունելու իրավունքը»:

Խոսելով Ուկրաինայի արևելքում գործող զինյալների մասին՝ Օբաման հայտարարել է, որ նրանք գնալով դառնում են ավելի ու ավելի վտանգավոր և սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի, այլև՝ միջազգային հանրության համար: Դրա հետ մեկտեղ Օբաման ընդգծել է, որ դեռ հնարավոր է հակամարտության դիվանագիտական կարգավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031