Բաժիններ՝

ԵՄ-ը պատրաստ չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փուլը սահմանելուն. The Independent

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ը պատրաստ չէ Ռուսաստանի դեմ սահմանել պատժամիջոցների երրորդ փուլը, որն առնչվում է Ռուսաստանի տնտեսության առանձին ճյուղերին: Որպես դրա պատճառ է նշվում Մոսկվայի հետ համագործակցությունը խարխլելու ռիսկը:

Թերթի պնդմամբ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փուլին անցում կատարելու օգտին ակտիվորեն հանդես են գալիս ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան՝ փորձելով եվրոպացի առաջնորդներին համոզել Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին:

Սակայն դրան խոչընդոտում են Գերմանիան ու Ֆրանսիան, որոնք ավելի մեծ կախում ունեն Ռուսաստանի հետ առևտրից և որոնց մեղադրում են Ռուսաստանի հանդեպ մեղմ դիրքորոշում որդեգրելու մեջ:

Փարիզն ու Բեռլինը Լոնդոնին հասկացնել են տվել, որ հակված չեն աջակցել ավելի լայն պատժամիջոցներ սահմանելուն, որոնք կառնչվեն ռուսական առանցքային էներգետիկ, ֆինանսական ու պաշտպանական ընկերություններին: Գերմանիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, և որ դրանք նպատակին հասնելու միջոց են:

Թերթն ընդգծում է, որ եթե Ուկրաինայի անջատողականները համաձայնեն տրամադրել մալայզիական կործանված օդանավի «սև արկղերը», ինչպես նաև սկսեն զոհված ուղևորներին փոխհատուցում վճարելու գործընթաց, ապա այդ ամենը կուժեղացնի նրանց դիրքերը, ովքեր դեմ են Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների խստացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս