Բաժիններ՝

Ուկրաինան կարող է ԱՄՆ-ին խնդրել իրեն հատկացնել ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակցի կարգավիաճակ. Պորոշենկո

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ եթե չաշխատեն Ռուսաստանի դեմ սահամանաված պատժամիջոցները, ապա կան հիմքեր ԱՄՆ Կոնգրեսին դիմելու համար, որպեսզի նա Ուկրաինային սեփական անվտանգության խնդրի լուծման համար հատկացնի հատուկ կարգավիճակ.

Պորոշենկոն մանրամասնել է, որ խոսքը գմոի, է ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակցի կարգավիճակ (MNNA Major Non -NATO Ally of the United States) տրամադրելու մասին, ինչպես որ ներկայումս ունեն Իսրայելը, Ավստրալիան ու Ֆիլիպինները.

«Սա սպառնալիք է համայն աշխարհի համար, սա Ուկրաինայում հակամարտություն չէ: Ուկրաինական ազգն այժմ միասնական է ինչպես երբեք, և աշխարհը պետք է ճիշտ պատասխան տա ահաբեկիչների գործողություններին»: Պորոշենկոյի խոսքերով՝ համայն աշխարհը պետք է միասնականություն ցուցաբերի մալայզիական օդանավի կործանմանն արձագանքելու հարցում:

Պորոշենկոն կեղծիք է որակել ռուսական կողմի այն պնդումը, թե մալայզիական օդանավի մոտ կործանումից առաջ նկատվել է ուկրաինական մարտական ինքնաթիռ: Պորոշենկոն հավելել է, որ կան բազում ապացույցներ, որ Ռուսաստանն աջակցում է Ուկրաինայի արևելքում գործող զինյալներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս