
Թուրքիայի 22 նահանգում իրականացվում է գյուլենականների «մաքրման» գործընթաց

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունն այսօր միաժամանակյա հատուկ գործողություն է սկսել երկրի 22 նահանգում, այդ թվում նաև Ստամբուլի, Մալաթիայի, Զոնգուլդակի ու Դիարբեքիրի նահանգներում:
Ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցները ներկա դրությամբ ձերբակալել են մինչև 52 մարդու: Պատժիչ միջոցներն ուղղված են գյուլենական նախկին և գործող պաշտոնյաների դեմ, իրականացվում են կադրային մաքրումներ:
Սրանից առաջ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ անզիջում պայքար է մղելու գյուլենականների դեմ և որ տվյալ հարցում ներում չի լինելու: