Բաժիններ՝

Ձկնաբույծներն անորոշության մեջ են. օլիգարխների հորերը չեն փակվում

168.am-ի հետ զրույցում մի քանի ձկնաբույծներ իրենց անհանգստությունն արտահայտեցին արտեզյան հորերի փակման հետ կապված կառավարության որոշման վերաբերյալ: Ըստ նրանց, հորերի փակման գործընթացն անբացատրելի կերպով շրջանցում է օլիգարխներին պատկանող ձկնաբուծարանները, և մինչ այժմ օլիգարխիկ ձկնաբուծարաններում ոչ մի հոր չի փակվել, թեև հենց այնտեղ է գտնվում անօրինական հորերի մեծ մասը:

«Հաստատապես տեղյակ չենք` մեկ բացում են, մեկ փակում են… Կարծում ենք` իրենց որոշումը դեռ վերջաական չի, քննարկումների կարիք կա»,- ասացին նրանք:

Պաշտոնական տվյալներով` 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ լուծարվել են 19 և կոնսերվացվել` 26 հորատանցքեր, որի համար ծախսվել է 38 մլն 87 հազար դրամ: Այս տարվա 3-րդ եռամսյակում նախատեսվում է լուծարել կամ կոնսերվացնել շուրջ 40 ինքնաշատրվանող կամ բացասական մակարդակով հորատանցքեր:

ՀՀ ստորերկրյա ջրային ռեսուրսների ավելի քան 50% կենտրոնացված է Արարատյան արտեզյան ավազանում: Արարատի և Արմավիրի մարզերում դրանք օգատգործվում են խմելու, կենցաղային, ոռոգման, ձկնաբուծական, արդյունաբերական և տնտեսական այլ նպատակներով՝ ինքնահոս եղանակով և պոմպերի օգնությամբ: Անցած տարիների ընթացքում հորատվել են բազմաթիվ անցքեր, որոնց մի մասը տեխնիկական կամ այլ պատճառներով չեն օգտագործվում: Սակայն բազմաթիվ են մեծաքանակ ջրառով օրինական և ապօրինի հորատանցքերը, որոնց պատճառով իջնում է ստորերկրյա ջրերի մակարդակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս