ՌԴ իրավապահ օղակները ոչ պաշտոնապես խոստովանել են, որ Լևոն Հայրապետյանի գործը սարքված է. yerkir.am

Ռուսաստանաբնակ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել է, որ Լևոն Հայրապետյանը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքը, քանի որ այն ոչ մի կապ չունի գործարարի հետ: Ըստ երևույթին` այդ մեղադրանքում քաղաքական ու տնտեսական հաշվարկ կա, որովհետև որոշ շրջանակներ ցանկանում են տիրանալ «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերին:

Արթուր Սաֆարյանի խոսքով` գործարարի բաժնետոմսերին տիրանալու հետ մեկտեղ, մեղադրանք առաջադրողները նաև Ադրբեջանին լավություն են անում, որովհետև Լևոն Հայրապետյանին կալանավորելու կապակցությամբ ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ է, այսինքն` մեկ հարվածով երկու նապաստակ են սպանում: Արթուր Սաֆարյանը հավելել է, որ Լևոն Հայրապետյանի` Արցախում իրականացվող ռազմա-քաղաքական բնույթի ծրագրերը ադրբեջանցիները չէին կարող հանգիստ ընդունել:

Արթուր Սաֆարյանը կարծում է, որ Ռուսաստանում սկսվել է ունեցվածքի վերաբաշխման գործընթաց, մանսնավորապես` «Բաշնեֆթ»-ի հետ կապված, և նկատելի էր այն հանգամանքը, որ մեղադրանք ներկայացնողները սկզբից էլ չէին կողմնորոշվում, թե ինչ մեղադրանք պետք է առաջադրեն. սկզբում ասում էին, թե Լևոն Հայրապետյանը կապված է հանցավոր խմբավորումների հետ, հետո տեսան, որ դա չի ստացվում, սկսեցին տնտեսական բնույթի մեղադրանքներ ներկայացնել` իբր ժամանակին «Բաշնեֆթ»-ի բաժնետոմսերի սեփականաշնորհման գործընթացը այնքան էլ մաքուր չի ընթացել:

«Լևոն Գուրգենիչին Ռուսաստանի իրավապահ օղակներում շատ հարգում են, և նրանք ոչ պաշտոնական շրջանակներում ասում են, որ դա ամբողջովին սարքված գործ է: Նրանք հասկանում են, որ դա պատվեր է: Այսօր Ռուսաստանում նման բնույթի գործողությունները առանց իշխանությունների թույլտվության չեն կարող կատարվել»,- ասել է նա:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս