Լևոն Հայրապետյանի կալանավորումից հետո մոսկվաբնակ հայերի շրջանում շփոթություն կա. «Հրապարակ»
«Մոսկվաբնակ հայերի շրջանում շփոթություն կա Լևոն Հայրապետյանի ձերբակալության առիթով»- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
Քանզի դրանից առաջ էլ Կրեմլին մոտ կանգնած պաշտոնյաներն իրենց զարմանքն են հայտնել հայ գործարարներին` Ռուսաստանի նկատմամբ Հայաստանում կուտակվող նեգատիվի առնչությամբ և հանձնարարել են «շտկել վիճակը»:
ՀՀԿ-ական ջավախեցի պատգամավոր Տաճատ Վարդապետյանին հարցրինք. ճի՞շտ է, որ իրենց` ջավախեցիներին, Ախալքալաքցի Նորոն է կուրացիա անում:
«Եթե խոսքը վերաբերում է Նորիկ Թևանյանին, ապա նա ծնունդով ջավախեցի, հայրենասեր, պատվախնդիր անձնավորություն է»: Ձեր պատասխանից կարո՞ղ ենք հասկանալ, որ՝ այո:
«Ես ընդամենը բնութագրում էի Նորայր Թևանյանին, ինչ վերաբերում է մեր քաղաքական գործունեությանը, ապա ես կոնկրետ ներկայացնում եմ ՀՀԿ ֆրակցիան և «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միությունը, նախագահն եմ ես, իսկ նրա պատվավոր նախագահը Նորայր Թևանյանն է»:
Իսկ Դուք համագործակցո՞ւմ եք ԲՀԿ-ական ջավախեցի մյուս պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։