Բաժիններ՝

ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանի պահվածքին. ԳԱԼԱ

ՀՀԿ ԳՄ նիստում հանրապետականները քննարկել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր, ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս հայտնել է, որ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը ներկայացրել է Լատինական Ամերիկա կատարած այցի մանրամասները, փոխանցում է ԳԱԼԱ-ն: Հետո, ըստ ՀՀԿ մամլո խոսնակի, անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքին:

«Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի ղեկավարության ապակայունացմանն ուղղված պահվածքը, մենք չենք ընդունում սահմանին կրակոցները: Մենք անթույլատրելի ենք համարում նման պահվածքը, կրակոցները շփման գծում, բայց միեւնույն ժամանակ պետք է նշել, որ ՀՀ Զինված ուժերը եւ ԼՂՀ ՊԲ-ն ապահովում են շփման գիծը»,– նշեց ՀՀԿ մամլո խոսնակը՝ հավելելով, որ անդրադարձ է եղել նաև ինտեգրացիոն գործընթացներին:

Անդրադառնալով Ռուսաստանում ձերբակալված հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորմանը, նա նշեց, թե գերադասում է որևէ կարծիք չարտահայտել, քանի որ գործը գտնվում է իրավապահների տիրույթում: «Լեւոն Հայրապետյանի հետ կատարված միջադեպը այլեւս գտնվում է իրավական տիրույթում, հապշտապ եզրակացություններ անելը, քաղաքական եւ այլ տիպի գնահատականներ միանգամից հնչեցնելը չեմ կարծում, որ արդարացված է: Խնդիրը գտնվում է իրավական տիրույթում, կհետեւենք, կտեսնենք: Այն, որ բնականաբար Լեւոն Հայրապետյանը մի անձնավորություն է, որը որ շատ մեծ ներդրում ունի Արցախի Հանրապետության կայացման գործընթացում, սա փաստ է, այստեղ որեւէ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասաց ՀՀԿ մամլո խոսնակը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս