Էլմար Մամեդյարովն ընդունել է Ռիչարդ Մորնինգսթարին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործանախարար Էլմար Մամեդյարովն այսօր ընդունել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին՝ կապված նրա դիվանագիտական գործունեության ժամկետի ավարտի հետ:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերն ամփոփել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարած քայլերը և կարծիքներ են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Մորնինգսթարի հետ հրաժեշտի հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031