Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան կարող են ստանալ ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի ագրեսիան կանխելուն առնչվող նախագիծը:

Օրինագիծը նախատեսում է Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային հատկացնել դաշնակցի կարգավիճակի՝ չնայած նրան, որ այդ երկրները չեն հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամներ: Փաստաթուղթն ընդունման համար վերջնական տարբերակով ուղարկվել է համապատասխան հանձնաժողովին:

Նախագծի համաձայն, տվյալ երկրներին հնարավորություն կտրվի որոշակի շրջանակներում օգտվել ԱՄՆ-ի հատկացրած ռազմական համակարգերից ու ծառայություններից: Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան, ինչպես նաև Բոսնիան, Սերբիան, Մոնտենեգրոն, Կոսովոն ու Ադրբեջանը կարող են ԱՄՆ-ից օգնություն ստանալ՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար:

Հայաստանը չի ընդգրկվել տվյալ երկրների թվում: Օրինագծով, ԱՄՆ-ի դաշնային բոլոր մարմիններին արգելված է որևէ գործողություն իրականացրել Ռուսաստանի բռնակցած Ղրիմի տարածքում:

Տեսանյութեր

Լրահոս