Բաժիններ՝

Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում օտար երկրների ռազմական կցորդների հետ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է ռազմական կցորդներին ու օտար երկրներում ու միջազգային կառույցներում Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ներկայացուցիչներին:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Հասանովը խոսել է դրա կարևորության մասին և հանդես է եկել զինված ուժերում կատարված աշխատանքների ու բարեփոխումների, ինչպես նաև ռազմական արտաքին առաջնահերթությունների մասին ծավալուն զեկույցով:

Ապա քննարկվել են առաջիկա նպատակներն ու առաջադրանքները: Հանդիպմանը մասնակցել է նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիգովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031