Բաժիններ՝

Մերկելը հերքել է, թե կողմ է արտահայտվել Կիևի ու Ուկրաինայի արևելքի միջև ուղիղ բանակցություններին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Կողմերը քննարկել են Եռակողմ շփման խմբի հանդիպումները կազմակերպելու հարցը:

Դրա հետ կապված՝ Մերկելը հայտարարել է, որ սխալ են մեկնաբանել զինյալների հետ Կիևի կողմից ուղիղ բանակցություններ սկսելու մասին իր խոսքերը՝ ընդգծելով, որ կողմ է արտահայտվել Եռակողմ շփման խմբի խորհրդակցությունների գաղափարին:

Հեռախոսազրույցի ժամանակ Պորոշենկոն ու Մերկելը քննարկել են նաև ԵԱՀԿ-ի առաքելության կողմից ռուս-ուկրաինական սահմանին դիտարկում անցկացնելու հարցը: Խոսքը գնում է Ռուսաստանի հետ սահմանին, այդ թվում նաև «Դոնեցկ» և «Գուկովո» անցակետերում ԵԱՀԿ-ի տեսուչներ տեղակայելու մասին:

Պորոշենկոն և Մերկելը քննարկել են նաև հուլիսի 16-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում Ուկրաինայի հարցի քննարկման նախապատրաստությունը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Պուտինը Մերկելին համոզել է Կիևի ու Ուկրաինայի արևելքի միջև ուղիղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031