Պուտինը Մերկելին համոզել է Կիևի ու Ուկրաինայի արևելքի միջև ուղիղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության հարցում
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռիո դե Ժանեյրոյում երեկ դռնփակ հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և քննարկել է Կիևի ու Ուկրաինայի արևելքի միջև ուղիղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության հարցը:
Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլերի մամլո քարտուղարը: Նրա խոսքերով՝ Մերկելն աջակցել է Ռուսաստանի նախագահի այդ գաղափարին, որ Կիևը պետք է հնարավորինս արագ բանակցություններ սկսի Դոնբասի անջատողականների հետ:
Կողմերը, սակայն, համակարծիք չեն գտնվել ՌԴ-ի, Ուկրաինայի ու ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ շփման խմբի եռակողմ հանդիպման աշխատանքները վերսկսելու հարցում: