Բաժիններ՝

Պուտինը խոստացել է օգնել Կուբային` կապված ԱՄՆ-ի շրջափակումը հաղթահարելու հետ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր լատինամերիկյան շրջագայությունը սկսել է Կուբա այցելելով, որի ժամանակ ստորագրել է այդ երկրի հետ համագործակցության մասին մի շարք համաձայնագրեր:

Պուտինը Կուբային օգնություն է խոստացել ԱՄՆ-ի կողմից (իր իսկ խոսքերով) ապօրինի շրջափակումը հաղթահարելու հարցում: ԱՄՆ-ը Կուբայի հանդեպ վարում է առևտրային, տնտեսական ու ֆինանսական մեկուսացման քաղաքականություն:

Պուտինը երեկ հանդիպել է կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ: Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ նրանք քննարկել են միջազգային նշանակության քաղաքական ու տնտեսական հարցեր:

Սրանից առաջ էլ Պուտինը ներել էր երկրին Կուբայի պարտքի 90 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031