Բակո Սահակյանը այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն եւ հանդիպում ունեցել միության անդամների հետ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու առկա խնդիրներին:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել միության հայրենանվեր գործունեությունը՝ կարեւորելով այն մատաղ սերնդի դաստիարակության եւ անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը վառ պահելու տեսանկյունից:

 ԼՂՀ Նախագահի աշխատակազմ          

Տեսանյութեր

Լրահոս