Բաժիններ՝

Իրաքի քրդական ինքնավարությունը խզել է իր բոլոր կապերը պաշտոնական Բաղդադի հետ. մամուլ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը խզել է պաշտոնական Բաղդադի հետ իր բոլոր կապերը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին քրդական ինքնավարության ղեկավարությանը մեղադրել է զինյալներին աջակցելու մեջ:

Էրբիլը (քրդական ինքնավարության կենտրոն) քուրդ դիվանագետներին, որոնք ինքնավարությունը ներկայացնում են Իրաքի կենտրոնական կառավարութունում, կոչ է արել լքել Բաղդադը:

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին նախօրեին քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ: Մալիքիի խոսքերով՝ Բարզանիի այն խոսքերը, որ «ներկայումս Իրաքում ամեն ինչ նորովի է», վկայում է, որ վարչակազմը սերտ կապեր ունի «Իսլամական պետություն» խմբավորման հետ:

Վերջինիս կողմից Իրաքում մասշտաբային հարձակում ձեռնարկելուց հետո զգալիորեն վատթարացել են Բաղդադի ու Էրբիլի փոխհարաբերությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031