Բաժիններ՝

ԵՄ-ի «սև ցուցակում» ընդգրկվել է Ռուսաստանի ու Ուկրաինայի ևս 11 քաղաքացի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը երեկ որոշել է ընդլայնել Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված պատժամիջոցների իր ցուցակը: Դրանում հայտնվել է Ռուսաստանի ու Ուկրաինայի ևս 11 քաղաքացի:

Գործակալության դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ այդ ցուցակը հիմնականում բաղկացած է ուկրաինացի անջատողականներից: Եվրոպական պատժամիջոցների տակ ընկածների անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին: ԵՄ-ի որոշումն ամենայն հավանականությամբ ուժի մեջ կմտնի շաբաթ:

Արգելվել է այդ անձանց մուտքը ԵՄ, իսկ նրանց եվրոպական ակտիվները սառեցվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031