Բաժիններ՝

Ադրբեջանում փակված գյուլենական դպրոցների աշակերտները «կուղղվեն» իշխանությունների գլխավոր գաղափարաախոսի վարժարանում

Ադրբեջանական TURAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական (գյուլենական) 11 վարժարանի փակումը համընկել է ակտիվորեն գովազդվող «Կասպից» վարժարանի հետ, ուր տարեկան ուսուցումն արժե 4500 մանաթ (1 մանաթը մոտավորապես հավասար է 1 եվրոյի):

Այդ ցուցանիշով նոր վարժարանն ամենաթանկերից մեկն է և մտնում է «Կասպից» կրթական կենտրոնի կառույցի մեջ, որը պատկանում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ, իշխանությունների գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովի ընտանիքի անդամներին: 

Ուշագրավ է, որ Հասանովի ենթակայության տակ գտնվող մամուլը վերջին ամիսներին կամպանիա է իրականացնել թուրքական վարժարաններում «խրամատավորված» գյուլենականների դեմ՝ չնայած դրանք արդեն տրվել էին SOCAR-ին:

Փակելով թուրքական դպրոցները՝ իշխանությունները դրանցում սովորողներին առաջարկում են «այլընտրանք»՝ «Կասպից վարժարանը»: Նման սխեմա կիրառվել է մի քանի տարի առաջ, երբ կամպանիա էր ծավալվել՝ ընդդեմ տեղական հեռուստատեսությամբ օտար հեռուստասերիալների ցուցադրման: Դրանից հետո հայրենական սերիալների նկարահանման պետպատվերը ստացավ Ալի Հասանովի որդուն պատկանող ընկերությունը:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի օրենսդրությունը պետական պաշտոնյաներին արգելում է զբաղվել բիզնեսով:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե փակման ենթակա են նաև Նախիջևանում գործող գյուլենական վարժարանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս