Բաժիններ՝

Պանամայի ջրանցքի մրցակից Նիկարագուայի ջրանցքի կառուցումը կարող է մեկնարկել այս տարի

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Նիկարագուայի տարածքով Խաղաղ ու Ատալնտյան օվկիանոսների միջև նոր ջրանցքի կառուցումը պլանավորող հանձնաժողովը հավանության է արժանացրել դրա վերջնական տարբերակը: Պանամայի ջրանցքի մրցակից համարվող այդ ջրանցքի երկարությունը կազմելու է 278 կիլոմետր, որի ավելի քան 1/3-ը բաժին է ընկնում Նիկարագուա լճին:

Նախագիծը գնահատվում է 40 միլիարդ դոլար, այն դեռ գտնվում է մի շարք հետազոտությունների փուլում, որոնք առնչվում են նաև քաղցրահամ ջրի կարևոր աղբյուր հանդիսացող Նիկարագուա լճի համար բնապահպանական հնարավոր հետևանքներին:

Եվ այնուամենայնիվ, հանձնաժողովի ներկայացուցիչները հուսով են, որ ջրանցքի կառուցումը կմեկնարկի այս տարի: Նախագծի գլխավոր ներդրողը չինական HKND Group կորպորացիան է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031