Բաժիններ՝

Օջալանը 7 պահանջ է ներկայացրել Թուրքիայի իշխանություններին

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի՝ ներքին գործերի հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել քրդական հարցի կարգավորման մասին օրինագիծը, որն առաջիկա երեքշաբթի քննարկվելու է Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստում:

Թերթի աղբյուրների հաղորդմամբ՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են բանակցություններ վարել Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Վերջինս իշխանություններին ներկայացրել է 7 պահանջ՝ կապված կարգավորման գործընթացը հաջողությամբ ավարտելու հետ:

Դրանք են՝ քրդերի կարգավիճակի ճանաչումը, ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի չեղյալ հայտարարումը, ընտրական ու քաղաքական կուսակցությունների մասին օրենքի չեղյալ հայտարարումը, 10 տոկոսանոց ընտրական շեմի վերացումը, պետական բյուջեից քաղաքական կուսակցություններին օգնություն հատկացնելը, տեղական ինքնակառավարողներին կառավարման ու ֆինանսական ինքնավարություն տրամադրելը, այս ամենին օրենսդրական երաշխիքներ տալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս