Բաժիններ՝

Իրաքի տարածքում հնարավոր է նոր կազմավորումների առաջացում. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, մեկնաբանելով Իրաքի քրդերի կողմից անկախության հանրաքվե անցկացնելու մտադրությունը, հայտարարել է, որ Իրաքի տարածքում հնարավոր է նոր կազմավորումների առաջացում.

«Մենք ելնում ենք նրանից, որ Իրաքը եղել և մնում է միասնական պետություն, որն ունի իր Սահմանադրությունը, որով և պետք է ապրի երկիրը: Դա վերաբերում է նաև իրաքյան պետության կազմում գտնվող քրդական ինքնավար շրջանին:

Այլ հարց է, եթե տեղի են ունենում կենտրոնախույս գործընթացներ և ահաբեկիչների հարվածների տակ ստեղծվում են պետական նոր կազմավորումներ: Այդ դեպքում հնարավոր է ամեն բան, այդ թվում նաև նոր կազմավորումների ստեղծումը՝ հենված կրոնական-գաղափարական պատկերացումների, ինչպես նաևր էթնո-դավանաբանական պատկանելության վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031