Բաժիններ՝

Ուկրաինացի զինվորականները որոշել են ոչ թե գրոհել, այլ՝ շրջափակել Դոնեցկն ու Լուգանսկը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ հակաահաբեկչական գործողության ուժերը չեն պատրաստվում ուղիղ գրոհ ձեռնարկել Լուգանսկի ու Դոնեցկի դեմ, փոխարենը նրանք պատրաստվում են շրջափակել դրանք: Հենց դրանում է կայանում ուկրաինական բանակի ռազմավարական գլխավոր պլանը:

Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության ու պաշտպանութան խորհրդի փոխքարտուղար Միխայիլ Կովալը: Նա մանրամասնել է, որ այդ պլանը հաստատվել է երկրի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Պյոտր Պորոշենկոյի կողմից:

Կովալն ընդգծել է, որ պլանի համաձայն, իրականացվելու է տվյալ բնակավայրերի լիակատար շրջափակում, ինչը զինյալներին կհարկադրի վայր դնել իրենց զենքը:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե ուկրաինացի զինվորականները հրետանային ու ավիացիոն հարվածներ են հասցնելու Դոնեցկին ու Լուգանսկին: Սակայն ուկրաինացի զինվորականները բացառում են բնակավայրերի զանգվածային ռմբակոծությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031