Մենք ամեն կերպ փորձում ենք պահպանել Ռուսաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը. Կվիրիկաշվիլի

Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ իրենք ամեն կերպ փորձում են պահպանել Ռուսաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը:

Կվիրիկաշվիլին նման ձևով է մեկնաբանել Վրաստանի ու Ռուսաստանի փորձագետներին այսօրվա հանդիպումը Պրահայում՝ կապված ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ:

Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Պրահայում ամփոփովելու է վերջին մեկ տարվա արդյունքները, ինչ իրենք վերականգնեցին Ռուսաստանի հետ իրենց առևտրային հարաբերությունները:

Նա հավելել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են նաև տեխնիկական հարցեր, որոնց անհրաժեշտ է ուղղել, ինչը նախատեսում է ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:

Կվիրիկաշվիլին խոստացել է, որ Վրաստանի կառավարությունը փորձելու է պահպանել Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունները, առավելագույն ջանքեր է գործադրելու, որ ԵՄ-ի հետ ազատ առևտրի պայմաններում պահպանվի նաև Ռուսաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը.

«Կարծում եմ, որ դա բխում է նաև Ռուսաստանի շահերից: Մենք հուսով ենք, որ դա կհաջողվի մեզ»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան վավերացնեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերը, ապա իրենք կձեռնարկեն իրենց տնտեսությունը պաշտպանելու միջոցներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031