Բաժիններ՝

Շևարդնաձեն միջազգային նշանակության քաղաքական գործիչ էր. Մարգվելաշվիլի և Գարիբաշվիլի

Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ու վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին իրենց ցավակցություններն են հայտնել երկրի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ:

Մարգվելաշվիլիի խոսքերով՝ Շևարդնաձեն հանդիսացել է 20-րդ դարի առաջադեմ քաղաքական գործիչներից մեկը, ով մասնակցել է խորհրդային համակարգի ապամոնտաժմանը:

Մարգվելաշվիլու խոսքերով՝ Շևարդնաձեն այնպիսի քաղաքական գործիչ էր, որի անվան հետ կապված էր Եվրոպայում պատերի փլուզումն ու նոր Եվրոպայի կառուցումը: Մարգվելաշվիլին կարծում է, որ Շևարդնաձեն մեծ դեր է խաղացել նաև նոր Վրաստանի ստեղծման և արևմտյան կուրսի զարգացման մեջ:

Գարիբաշվիլին իր հերթին հայտարարել է, որ Շևարդնաձեն կարևոր ներդրում է ունեցել ժամանակակից աշխարհում Վրաստանի աշխարհաքաղաքական դերակատարության ձևավորման մեջ: Գարիբաշվիլին ընդգծել է, որ Շևարդնաձեն եղել է միջազգային նշանակության քաղաքական գործիչ, ով մեծ ներդրում է ունեցել «Սառը պատերազմի» ավարտում և նոր աշխարհակարգի հաստատման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031