Պուտինը ցավակցել է Վրաստանի ժողովրդին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցություններն է հայտնել Վրաստանի երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերով՝ Պուտինը Շևարդնաձեի մահվան կապակցությամբ խորապես ցավակցել է նրա հարազատներին ու ազգականներին, ինչպես նաև ողջ վրացի ժողովրդին:
Շևարդնաձեի մահվան հետ կապված՝ ստեղծվել է նրա հուղարկավորությունը կազմակերպելու պետական հանձնաժողով: Վերջինս ստեղծվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հանձնարարությամբ: Պետությունն իր վրա է վերցնում հուղարկավորության հետ կապված ծախսերն ու կազմակերպչական հարցերը:



