Բաժիններ՝

Սաակաշվիլին ճիշտ է համարում, որ ժամանակին հրաժարվել է Շևարդնաձեի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ցավակցել է պետության նախկին ղեկավար Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ.

«Էդուարդ Շևարնաձեն հանդիսացել է խորհրդային կայսրության ու հետխորհրդային Վրաստանի կարևոր գործիչ, որի գնահատականի վրա դեռ երկար պետք է աշխատեն պատմությունն ու պատմաբանները»:

Սաակաշվիլին ճիշտ է համարում այն, որ իր ժամանակին՝ «Վարդերի հեղափոխությունից» հետո, հրաժարվել է Շևարդնաձեի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց՝ չնայած առկա խնդիրներին.

«2003 թվականին, երբ մենք եկանք իշխանության, մենք կտրականապես հրաժարվեցինք նրա քրեական հետապնդումից՝ չնայած հասարակության ու քաղաքական գործիչների մի մասի համառ պահանջներին: Դրանով իսկ մենք հարգանք ցուցաբերեցինք նախագահի ինստիտուտի և երկրի իմիջի նկատմամբ:

Ավելին, իմ հրամանով՝ Շևարդնաձեն պահպանեց պետական նստավայրը և նախագահի այլ արտոնություններ, և ես կարծում եմ, որ դա ճիշտ էր: Ես այդ կարծիքին են մնում այնքան այն բանից հետո, որ Շևարդնաձեն վերջին շրջանում մամուլով շարունակ Վրաստանի նոր կառավարությանը, որին նա ակտիվորեն աջակցում էր, կոչ էր անում բանտարկել ինձ և իմ կողմնակիցներին»:

Սաակաշվիլին հավելել է, որ իր նախագահական լիազորությունների սպառվելուց հետո ստեղծված նախագահական գրադարանում կա նաև Շևարդնաձեի անկյուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս