
Էրդողանի դեմ մահափորձ է կանխվել

HaberA-ի փոխանցմամբ՝ երեկ ժամը 14.00-ի մոտ մահափորձ է ձեռնարկվել Թուրքիայի գործող վարչապետ, իշխող կուսակցության նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդոքղանի նկատմամբ: Միջադեպը գրանցվել է Սամսունի Ջանիք շրջանում, ուր Էրդողանը մասնակցել է նոր քաղաքապետարանի բացման միջոցառմանը:
Միջոցառման ժամանակ ատրճանակը ձեռքին մարդը փորձել է հասնել Էրդողանի մոտ, սակայն վերջինիս թիկնազորը կանխել է դա և վնասազերծել է մահափորձ ձեռնարկողին, ով չի հասցրել կրակել: Ոստիկանությունը հարցաքննում է նրան: Սա վերջին շրջանում Էրդողանի դեմ առաջին մահափորձը չէ: Հունիսի 7-ին էլ նույնատիպ միջադեպ գրանցվել էր Ստամբուլում:
Այն ժամանակ նույնպես ձերբակալել էին ատրճանակով մարդու, ով հարցաքննության ժամանակ հայտարարել էր, որ կապված չէ որևէ կազմակերպության հետ, և մտադրված է եղել միայն ահաբեկել և ոչ թե սպանել Էրդողանին:
Հիշեցնենք, որ Սոմայի աղետից հետո զգալիորեն տուժել էր Էրդողանի վարկանիշը և օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ նման «մահափորձերը» կարող են որոշակիորեն շտկել իրավիճակը: