Բաժիններ՝

Թուրքիայում նոր գործողություն են պատրաստում Գյուլենի շարժման դեմ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում նոր գործողություն են պատրաստում Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ: Թուրքիայի անվտանգության ծառայության (ոստիկանության) ղեկավարությունը գաղտնի հրաման է ուղարկել 30 նահանգի ոստիկանապետերին, որոնք պետք է պարզեն, թե արդյոք Գյուլենական շարժումն ունի՞ ռազմական թև, թե՞ ոչ (գյուլենականների ձեռքում զենք լինել-չլինելը):

Խոսքը գնում է բանակում, Ժանդարմերիայում, Անվտանգության հետախուզական կազմակերպությունում (MIT) և անվտանգության կառույցներում Գյուլենական շարժման անդամների կամ շարժման հետ կապեր ունեցողների հայտնաբերման մասին, որոնք իրենց տրամադրության տակ ունեն զենք և կարող են կառավարության տապալման նպատակով դիմել դրա կիրառմանը:

Հանձնարարականում պահանջվում է նաև հետաքննել վերջին 10 տարում երկրում գրանցված կարևոր իրադարձությունները, այդ թվում նաև քահանա Սանտորոյի, «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունները, Զիրվե հրատարակչատանն իրականացված սպանդը և այլ դեպքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս